Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասինը Facebook սոցիալական ցանցում արդարացել է իր չափից դուրս թանկարժեք զգեստապահարանի համար, որն անդադար քննարկվում եւ քննադատվում է սոցիալական կայքերում: Աբդալլահ II արքայի կինը նշել է, որ իր թանկարժեք զգեստապահարանն անհրաժեշտ է իրենց երկիրն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նա նաեւ նշել է, որ իր զգեստների իրական գները հաճախ չափազանցված են ներկայացվում մամուլում: Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ թագուհու հագուստի մի մասը տրվել է վարձույթով, նվեր է եղել կամ էլ գնվել է հարմար սակագներով:
Թագուհին նաեւ հավելել է, որ, առհասարակ, մամուլը հաճախ սխալ ինֆորմավիա է տարածում թագուհիների եւ առաջին տիկնանց զգեստների իրական գների հետ կապված:
Աղբյուրը ՝ News.am