Համացանցում քննարկում են Մադոննայի ամանորյա ելույթը։ Միայն թե խոսքը երգչուհու վառ շոուի եւ արտասովոր զգեստի մասին չէ։
Ամանորի գիշերը երգչուհին անսպասելիորեն հայտնվել է Նյու Յորքում գտնող Stonewall Inn բարի բեմում եւ կատարել իր երգերից մի քանիսը։ Երգչուհին միայնակ չէր ելույթ ունենում, այլ որդու՝ 13-ամյա Դեւիդ Բանդայի հետ։ Նա կիթառ էր նվագում։ Միայն թե երկրպագուների ուշադրութունը գրավել է ոչ թե համատեղ ելույթը, այլ երգչուհու նստատեղը։
Այն պահից, երբ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները չեն դադարում վիճել՝ Մադոննան նստատեղը մեծացնելու նպատակով վիրահատական միջամտության է դիմել, թե այլ միջոցի՝ իր վրա ուշադրություն գրավելու համար։
Ամեն դեպքում, հետեւորդները գրեթե համակարծիք են, որ էքսպերիմենտը չի ստացվել։ Երգչուհուն չի հաջողվել հասնել արդյունքին, որը ստացել է 38-ամյա Քիմ Քարդաշյանը։