Երբ գեղեցկությունը ոչ միայն զոհեր, այլեւ քաջություն է պահանջում…
NEWS.am Style-ը հիշել է աստղերի մերկ զգեստները, որոնց անտարբեր չեն թողել աշխարհին։
Լիզ Հերլին՝ 1994թ. ֆիլմի պրեմիերային
1994թ. դերասանուհին Versace-ի զգեստով հայտնվեց ֆիլմի պրեմիերային։ Լիզ Հերլիի հագուստը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։ Զգեստն այնքան տպավորիչ էր, որ հետագայում դրա հետ էին համեմատում նմանատիպ զգեստները։
Ռոուզ ՄակԳոուն՝ 1998թ. MTV Video Music Awards
Դերասանուհու հագուստը դժվար է նույնիսկ զգեստ անվանել։ Նրա ներքնազգեստի պրինտը կրկնում էր զուգընկերոջ՝ Մերիլին Մենսոնի կոստյումի վագրային պրինտը։
Ջենիֆեր Լոպես՝ 2000թ. Grammy 42-րդ մրցանակաբաշխություն
2000թ. Grammy ամենամյա մրցանակաբաշխության հանձնման արարողությանը Ջենիֆեր Լոպեսը կրում էր Versace ապրանքանիշի զգեստը։ Ու թեեւ երգչուհին հաճախ է զարմացնում ու հիացնում աշխարհին, կանաչ, թափանցիկ զգեստը հիշում են շատերը։
Գվինեթ Փելթրոու՝ 2013թ. «Երկաթե մարդը» ֆիլմի պրեմիերային
Հայտնի դերասանուհուն հաճախ են քննադատում կոնսերվատիվ հագուստ կրելու համար։ 2013թ. Փելթրոուն ֆիլմի պրեմիերային ներկայացավ Antonio Berardi-ի «մերկ» զգեստով։
Ջեյմի Ալեքսանդր՝ 2013թ. «Տոռ 2. մթության թագավորություն» ֆիլմի պրեմիերային
Ջեյմի Ալեքսանդրը սեւ, կիսաթափանցիկ զգեստով մասնակցել է ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Լոս Անջելեսում։ Զգեստն իսկապես էլեգանտ էր։
Իգի Ազալիա՝ 2013թ. MTV մրցանակաբաշխությանը
2013թ. մրցանակաբաշխությունն անցկացվում էր Ամստերդամում, եւ երգչուհին դրան ներկայացել էր սեւ, «մերկ» զգեստով, որը շարժման արդյունքում ցույց տվեց ավելին, քան հարկավոր էր.
Մայլի Սայրուս՝ 2014թ. amFAR Inspiration Gala
Սրարողությանը երգչուհին ներկայացել էր սեւ զգեստով, որը հազիվ էր ծածկում Սայրուսի բարեմասնությունները։
Ռիհաննա՝ 2014թ. CFDA Fashion Awards
Ռիհաննայի ամենասկանդալային կերպարը։ Երգչուհու զգեստի հեղինակն Ադամ Սելմանն էր։ Թափանցիկ կտորի վրա ձեռքով կարվել էր Swarovski ապրանքանիշի ավելի քան 230 հազար քար։ Ռիհաննան այդ զգեստով ներկայացել էր՝ ստանալու «2014թ. ոճի կուռք» մրցանակը։
Քենդալ Ջեններ՝ 2014թ. Much Music Video Awards
Մոդել Քենդալ Ջենները 2014թ. փայլեց Fausto Puglisi-ի սպիտակ զգեստով։
Ռիտա Օրա 2015թ.` Vanity Fair Oscar Party
2015թ. ի պատիվ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողների կազմակերպված երեկույթին Ռիտա Օրան հայտնվեց երկար զգեստով, որի մեծ մասը թափանցիկ էր։
Իրինա Շեյք՝ 2015թ. Vanity Fair Oscar Party
Իրինա Շեյքի սեւ, «մերկ» զգեստը բավական նման էր Ռիտա Օրայի զգեստին, որով նա ներկայացել էր նույն երեկույթին։
Բեյոնսե՝ 2015թ. Met Gala
Givenchy Couture ապրանքանիշի զգեստն ընդգծում էր երգչուհու կազմվածքը։ Այն զարդարված էր գունավոր քարերով։
Ռիտա Օրա՝ 2016թ. Atelier Versace SS16
2016թ. հունվարին Դոնաթելա Վերսաչեի երեկույթին Ռիտա Օրան ներկայացել էր վառ զգեստով, որը հազիվ էր ծածկում նրա մարմինը։ Versace-ի զգեստը հերթական անգամ ցնցեց հանրությանն ու բուռն քննարկումների առիթ դարձավ։
Սիարա՝ 2016թ. «Գրեմմի»
Երգչուհու զգեստը Alexandre Vauthier ապրանքանիշի արտադրանքն է։ Էլեգանտ զգեստը ցուցադրում էր նրա իդեալական կազմվածքը.
Մադոննա՝ 2016թ. Met Gala
2016թ. կայացած արարողությանը Մադոննան կրում էր սեւ «մերկ» զգեստ։ Ինչպես հայտնի դարձավ հետագայում, զգեստն արտահայտում էր երգչուհու բողոքն ընդդեմ տարիքային խտրականության։
Դիանա Կրյուգեր՝ 2016թ. Vanity Fair Oscar Party
Դիանա Կրյուգերի զգեստի հեղինակը լիբիացի դիզայներ Reem Acra-ն էր։ Այն ընդգծում էր դերասանուհու կազմվածքը, եւ արժանացավ երեկոյի ամենագեղեցիկ զգեստի կոչմանը։
Բելլա Հադիդ՝ 2016թ. Կանն
Բելա Հադիդը, ով 2016թ. 19 տարեկան էր, Alexandre Vauthier Couture-ի զգեստով գրավեց Կաննի փառատոնը։ Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը կարողացավ կարմիր զգեստով հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում.
Աղբյուրը ՝ News.am