Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային համաշխարհային շրջագայություներ է սկսում: Նա համերգներ է ունենալու աշխարհի 70 քաղաքներում:
Համերգների մեկնարկը տրվելու է Երեւանից: Այս մասին տեղեկանում ենք tomsarkgh.am կայքից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգները կրելու է «Երազանք» խորագիրը:
Երեւանում մենահամերգը տեղի կունենա 2019 թվական՝ մարտի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Տոմսերի արժեքը՝ 4000 (պարահրապարակ), 4000-35.000 (նստատեղերով):