«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Marca-ի վարկածով ճանաչվել է 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
2-րդ հորիզոնականում է հայտնվել «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը, եռյակը եզրափակում է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանը։
Իսկ «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 4-րդն է։
Լավագույն տասնյակում են նաև ընդգրկվել Կիլիան Մբապեն, Մոհամեդ Սալահը, Էդեն Ազարը, Ռաֆայել Վարանը, Հարի Քեյնը և Կևին դե Բրույնեն։
Աղբյուրը ՝ VNEWS