Դիզայներ Վիրջիլ Աբլոն ծնողներին Սուրբ ծննդյան տոնի առթիվ նվիրել է մեկական զույգ սպորտային կոշիկ, ռեփեր Թրեւիս Սքոթը հարազատներին զարմացրել է նոր մեքենաներով, իսկ ամենահեռուն գնացել է Քանյե Ուեսթը՝ սիրելի կնոջ համար չափսոսելով 14 միլիոն դոլար։
Այս տարի Քիմ Քարդաշյանը տոնածառի տակ հայտնաբերել է Մայամիում տեղակայված բնակելի շենքի բանալիներ։ Faena House 18 հարկանի շինությունը տեղակայված է օվկիանոսի ափին։ Զույգը այս հաստատությունը նկատել է, երբ մեկ ամիս առաջ նրանք մեկնել էին Ֆլորիդա։ Երաժիշտը որոշել է կնոջը հաճելի անակնկալ մատուցել եւ առանց երկար-բարակ մտածելու գնել է այն։
Այժմ Քիմի տրամադրության տակ է գտնվում չորս ննջասենյակ, հինգ լոգարան եւ ընդարձակ պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում դեպի օվկիանոս։ Faena House-ի բնակիչների համար միշտ բաց են միջոցառումների եւ սպա սրահների դռները։