Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային ամփոփում է տարին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային ամփոփում է տարին.

 

 

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց արդեն բարի ավանդույթ դարձած տարեվերջյան ամփոփիչ մարզումը՝ որպես խորհրդանիշ խփելով 2018 հարված:

 

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին տարվա 10 լավագույն մարզիկները՝ Հովհաննես Սարգսյանը, Վահագն Հակոբյանը, Մաքս Վլասյանը, Հայկ Միսակյանը, Նարեկ Աբոյանը, Արկադի Բաղդասարյանը, Ազատ Ալոյանը, Լաուրա Թովմասյանը, Գևորգ Գևորգյանը և Մհեր Գևորգյանը: Եվս 13 մարզիկ պարգևատրվեցին՝ տարվա ընթացքում լավ արդյունքներ գրանցելու համար: Պարգևատրվեց նաև Արսեն Գաբրիելյանը, ով ճանաչվեց 2018թ.-ի լավագույն մարզիչ:

2018թ.-ը հագեցած և բուռն տարի էր Ֆեդերացիայի համար. քաղաքամայր Երևանում մեծ շուքով անցկացվեց Եվրոպայի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին 27 պետությունների Կիոկուշինը ներկացնող մարզական պատվիրակություններ: Մեր ֆեդերացիայի մարզիկները պատվով հանդես եկան ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մրցաշարերում՝ գրանցելով 20 մրցանակային տեղ Եվրոպայի առաջնությունից, ևս 6 մրցանակային տեղ՝ աշխարհի առաջնությունից:

Հուսով ենք, որ պատկան մարմիններն առավել ուշադրության կարժանացնեն առաջատար Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի.

 

Comments (0)
Add Comment