Կահիրեում, Գիզայի բուրգերի շրջանում տուրիստական ավտոբուս է պայթել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Sky News Arabia-ն:
Ականատեսների խոսքերով՝պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Եգիպտոսի իշխանությունները կատարվածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն տարածել: Ռուս դիվանագետները ճշտում են՝ եղել են արդյոք ավտոբուսում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Աղբյուրը ՝ Lurer.com