Ադրբեջանցիները Դուբայում հուշանվերների կրպակ են ներկայացնում Արցախի «Տատիկ Պապիկի» արձանի մոդելով

Ռազմական վերլուծաբան Աշոտ ասատրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է

«Ադրբեջանցիները Դուբայում հուշանվերների կրպակ են ներկայացնում Արցախի «Տատիկ Պապիկի» արձանի մոդելով։

Նոյեմբերի 30-ից մինչև 2019 թվականի հունվարի 26-ը Աբու Դաբիում կազմակերպվել է Շեյխ Զայդի անունով մշակութային և պատմական ժառանգության ամենամյա փառատոնում։

Փառատոնին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր ֆանտազիայի պակասությունը լռացրել են մեր Արցախի խորհրդանիշով։ Տեղադրել են «Տատիկ Պապիկի» արձանի մոդելով հուշանվերների կրպակ, որը իրականում ավելի շատ քարոզչական բնույթ է կրում, քան բուն փառատոնին մասնակցելը».

 

Comments (0)
Add Comment