Hypebae հրատարակությունը հաշվել Է 2018 թվականի ընթացքում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի կուտակած կարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաաստղի KKW Beauty անձնական կոսմետիկական բրենդը նրան բերել Է 100 մլն դոլար, իսկ Kim Kardashian:
Hollywood շարժական հավելվածը՝ 45 մլն դոլար: Բացի այդ, ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը վաստակել Է 20 մլն դոլար: Նրա Instagram-օգտահաշվում գովազդային յուրաքանչյուր պոստի արժեքը հասել Է 1 մլն դոլարի: Տարվա ընթացքում Քարդաշյանը կնքել Է նաեւ անշարժ գույքի հետ կապված մի քանի գործարք, մասնավորապես, Լոս Անջելեսի իր տունը վաճառել Է 9 մլն դոլարով:
Նրա համար եկամտի լրացուցիչ աղբյուր Է դարձել մասնակցությունը համաշխարհային խոշոր ընկերությունների պրոմո-հոլովակներին եւ այլ նախագծերի: Այսպիսով, 2018 թվականի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել Է մոտավորապես 350 մլն դոլար: