Ռոման Մուրադյան.«Ինձ համար մեծ պատիվ էր շփվել Դինքի կնոջ և որդու հետ»

Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ Ռոման Մուրադյանը դեկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Ստամբուլում էր: Դաշինքի ծրագրերից մեկի շրջանակում Ռոման Մուրադյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի կրթական և գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ, անցկացրել քննարկումներ Թուրքիայում հայկական կրթություն ստանալու հնարավորությունների, հայրենադարձության, Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես գործունեություն ծավալելու և այստեղ այդ ոլորտների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Թուրքիա այցի ընթացքում Ռոման Մուրադյանը նաև հյուրընկալվել է մեծանուն Հրանտ Դինքի ընտանիքում։

«Ինձ համար մեծ պատիվ էր շփվել ընտանիքի անդամների՝ Դինքի կնոջ և որդու հետ։ Բավականին երկար և մտերմիկ զրույց ունեցանք։ Հուսադրող է, որ չնայած կյանքի դաժան փորձություններին՝ նրանք շարունակում են ապրել և արարել՝ ապագայի մեծ հեռանկարով: Նրանք ինձ պատմեցին, որ Հայաստանում հիմնել են գրադարան, որն իրենց հարազատներից մեկն է ղեկավարում։ Ես նրանց հրավիրեցի Հայաստան և իմ աջակցությունն առաջարկեցի յուրաքանչյուր հարցում: Նրանք էլ իրենց պատրաստակամությունը հայտնեցին Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի ծրագրերին խթանելու, մեր նախագծերը Ստամբուլում հաջողությամբ իրականացնելու հարցում»,-պատմում է Ռոման Մուրադյանը։ Ռոման Մուրադյանը Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է: Նա իր ներգրավածությամբ բավականին մեծ ներդրում է ունեցել բարեգործական կազմակերպության կառավարման և ծրագրերի ստեղծման գործում։ Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի նպատակներն են համախմբել օտարասփուռ հայությանը, հետ պահել օտարամոլությունից, պահպանել ազգային ավանդույթները, արժեքները, օժանդակություն ցուցաբերել հայ համանքներին՝ նպաստելով կրթության բարելավմանը, աղքատության նվազեցմանը, անապահով ընտանիքների աջակցմանը, սոցիալական խնդիրների լուծմանը։

 

Աղբյուրը ՝ shamshyan.com

Comments (0)
Add Comment