Սերխիո Ռամոս. «Եթե Մոուրինյոն վերադառնա, ես առաջինը կհեռանամ»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ առաջինը կհեռանա թիմից, եթե այն գլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացրել են` վատ արդյունքների համար: Այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Ռամոսի և Մոուրինյոյի հարաբերությունները լավ չէին ընթանում 2010-2013 թթ., երբ պորտուգալացին աշխատում էր մադրիդյան թիմում: ԶԼՄ-ներում տեղեկություններ են պտտվում, որ «Արքայական ակումբը» մտածում է մասնագետին վերադարձնելու մասին և պատրաստ է նրան վճարել տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ: Բացի այդ, Մոուրինյոն պետք է որոշումներ կայացնի, թե որ ֆուտբոլիստները մնան թիմում և ովքեր համալրեն «Ռեալը»:

 

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment