Երիտասարդ տարիներին Ռուբեն Թաթուլյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվել, այնուհետև զբաղեցրել է Սոչիի«Жемчужина» ֆոտբոլային ակումբի ղեկավար պաշտոնը: Նրա կարծիքով, հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը` տեղափոխել իր կողմից ձեռք բերված «Арарат-Москва»ֆուտբոլային ակումբը Հայաստան արժանի է ամենաբարձր գնահատականների:
Ռուսաստանի մարտարվեստների ազգային հավաքականների պատրաստման կենտրոնի հիմնադիր, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը Sputnik Հայաստանռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է պատմական Հայրենիքում մարզական ծրագրերի աջակցության կարևորությունը:
«Դա մեծ ներդրում է հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Երկրի առաջնությունում ուժեղ, կայուն ֆինանսավորման ակումբի հայտնվելը կտա շոշափելի արդյունք: Ռուսաստանից կժամանեն փորձառու, հայտնի երրիտասարդներ, որոնց հետ միասին ուս ուսի տված դուրս կգան տեղացի տաղանդավոր երիտասարդները: Նրանց համար դա իրական դպրոց կլինի»,-հայտարարել է Ռուբեն Թաթուլյանը:
Գործարարը նաև պատմել է, որ համատեղ այլ հայազգի գործարարների հետ նա մտադիր է պատմական Հայրենիքում բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնել ստորտի զարագացման գործում: Ըստ Թաթուլյանի, Սոչիի հայ համայնքը ակտիվ գործնեություն է ծավալում Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում..
Աղբյուրը ՝ Slaq.am