Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը Ծննդյան տոների համար գնումներ են կատարել ԼոսԱնջելեսի Grove առևտրի կենտրոնում, որի մուտքը հսկել են թիկնապահներն ու մյուս այցելուներին թույլ չեն տվել ներս մտնել:
Այնուամենայնիվ, որոշ այցելուներ կարողացել են լուսանկարել Ջենիֆերին՝ ներս մտնելիս: Նա կաշվից կոմբինեզոնով է եղել ու երկարաճիտ կոշիկներով: Ջենիֆերը նոր զգեստներ ու կոսմետիկա է ընտրել իր համար, իսկ այդ ընթացքում Ալեքսը, բազկաթոռին նստած, համբերատար սպասել է նրան: