Կրեմլում Պետխորհրդի՝ կամավորականության զարգացմանը նվիրված նիստի մասնակիցներին առաջարկել են կատարել ռուսաստանցիների ցանկությունները. Մալախիտե ճեմասրահում եւ Ալեքսանդրյան սրահում կանգնեցրել են երկու տոնածառ, որոնց վրա կախված են խաղալիքներ՝ նրանց երազանքների վերաբերյալ գրություններով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Կամավորներն այդ ամանորյա ակցիան կոչել են «Ցանկությունների տոնածառ»:
Դրա գլխավոր խնդիրը բնակչության՝ սոցիալապես անպաշտպան խավերի ներկայացուցիչների (առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք, ծնողազուրկ երեխաներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ, կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող անձինք, ծանր հիվանդություններից տառապող երեխաներ եւ տարեց մարդիկ) նվիրական ցանկությունների կատարումն է:
Առաջին տոնածառն անվանակոչել են «ֆեդերալ», քանի որ ցանկություններն առաջարկվում է կատարել ֆեդերալ պաշտոնյաների, նախարարների եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Երկրորդ տոնածառը պայմանականորեն անվանել են «տարածաշրջանային». ցանկություններն առաջարկվում է կատարել Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներին:
Աղբյուրը ՝168.am