Իշլի քյուֆթայի լավագույն բաղադրատոմսը

Տոներին ընդառաջ պատրաստում ենք իշլի քյուֆթա. այս բացառիկ բաղադրատոմսով ստացվում է անչափ համեղ. անպայման փորձեք.

Բաղադրությունը`

  • Տավարի ֆարշ 180 գր
  • Սոխ 10 գր
  • Աղ, պղպեղ
  • Կարագ 10 գր
  • Ալյուր բ/ո 15 գր
  • Ձու 1 հատ
  • Մանրացված չորահաց 5 գր
  • Բուսայուղ տապակելու համար:

Պատրաստման եղանակը`

  • Ֆարշի մեջ ավելացնել մանր կտրատած սոխը (1,5-2մմ), աղ, պղպեղ, կարագ, այս ամենը լավ խառնել և հարեկ բլենդեռի մեջ:
  • Հետո պատրստի զանգվածից գնդեր անել, ընկղմել հարած ձվի մեջ, հետո չորահացի:
  • Շերեփի օգնությամբ գնդերը ընկղմել տաք ֆրիտյուրի մեջ և տապակել միջին ջերմաստիճանի տակ 20 րոպե:
  • Պատրաստի իշլի քյուֆթան դնել ափսեյի մեջ, զարդարել հազարի տերևներով և կիտրոնի շերտով:

 

Comments (0)
Add Comment