Բրիտնացիներն իրենց դուր չեկած սուրբծննդյան նվերները eBay-ում վաճառքի են դրել կեսգիշերից մի քանի ժամ անց: Դրա վրա ուշադրություն Է դարձրել The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առցանց-խանութում հայտարարությունները հայտնվել են «Անցանկալի նվերներ» նկարագրությամբ: Դրանց թվում են, մասնավորապես, ֆրանսիական Louboutin լյուքս բրենդի մաշիկներ՝ 150 ֆունտ ստեռլինգով, շերտավոր գուլպաներ՝ 2,5 ֆունտով, ռետինե կարմիր ճտքակոշիկներ՝ 6 ֆունտով եւ հինգ CD-սկավառակներից բաղկացած լրակազմ՝ «CD սիրո, նուրբ պահերի եւ հույզերի մասին» անվանումով:
Տարածված «անցանկալի նվերներ» են դարձել նաեւ ավանակի խեցե արձանիկ, ձեռնոցներ, ինչպիսին «Արսենալ» թիմի դարպասապահինն են, գրքեր, երաժշտական սկավառակներ, ոչ մեծ հուշանվերներ եւ աքսեսուարներ: