Բրիտանական թագավորական ընտանիքը մասնակցել է սուրբծննդյան արարողությանը

Երբեք, ոչ մի տարի  Սանդրինգհեմի եկեղեցում  սուրբծննդյան տոնական արարողությունը տեղի չի ունեցել առանց թագավորական ընտանիքի մասնակցության: Սակայն այս տարի  տոնական արարողությանը  չեն ներկայացել դուքս Ֆիլիպը և Քորնուելի դքսուհի Կամիլան:Եվ պալատականները շտապել են տեղեկացնել,որ Էդինբուրգի հերցոգը առողջական խնդիրներ չունի, ու նա պարզապես կմասնակցի հաջորդող բոլոր ընտանեկան միջոցառումներին:

 

Սակայն հանրության սիրելի Քենսինգտոնյան քառյակը ողջ կազմով ներկա է եղել  արարողությանը՝ արքայազն Ուիլյամն ու նրա եղբայրը՝ Հարրին, Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը: Ի դեպ, վերջինները ջերմ զրույցի էին բռնվել ի հեճուկս հանրության մեջ շրջանառվող լուրերի, թե նրանց միջև կոնֆլիկտ գոյություն ունի:

Comments (0)
Add Comment