Տարվա գլխավոր անհաջողակ է ճանաչվել Մարկ Ցուկերբերգը

Forbes-ը կազմել է միլիարդատերերի ամենամյա վարկանիշը, որոնք բոլորից շատ են կորուստ ունեցել 2018-ին:
Ցուցակը գլխավորում է Մարկ Ցուկերբերգը: Ըստ ամսագրի, նա 2018-ին կորցրել է $18.7 մլրդ, ընկերության հետ կապված սկանդալների պատճառով: Նրա կարողությունը կազմում է 52.5 մլրդ դոլար:
Անհաջողակների վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Inditex-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Նրա ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Zara-ն, Oysho-ն, Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull and Bear-ը: Օրտեգան $16.2 մլրդ է կորցրել 2018-ին: Նրա կարողությունը կազմում է 59.6 միլիարդ:
Comments (0)
Add Comment