Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները:
«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝
Արթուր Ալեքսանյան
Արթուր Թովմասյան
Ֆերդինանդ Կարապետյան
Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան
Արսեն Ղազարյան
Մաքսիմ Մանուկյան
Սիմոն Մարտիրոսյան
Գոռ Մինասյան
Գրիգոր Մխիթարյան
Էդգար Ստեփանյան
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Վարվառա Հայրապետյանը ևս մասնակցեց քվեարկության: Մեր տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), 2 Գոռ Մինասյան (Ծանրամարտ), 3 Մաքսիմ Մանուկյան (ըմբշամարտ), 4 Ֆերդինանտ Կարապետյան (ձյուդո), 5 Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ), 6 Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ), 7 Արթուր Շահինյան (ըմբշամարտ), 8 Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), 9 Տիգրան Կիրակոսյան (սամբո), 10 Գրիգոր Մխիթարյան (սամբո):
Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):