Սերխիո Ռամոսը շեյխի հանդերձանքով զբոսնել է Աբու Դաբիում

«Ռեալը» այս օրերին մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը:

Իսկ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին ժամանակ էր տվել իր ֆուտբոլիստներին Աբու Դաբիում շրջելու և ազատ ժամանակն անցկացնելու համար: Առաջինը այդ հնարավորությունից օգտվել էին Կարիմ Բենզեման և Ռաֆայել Վարանը, բայց ամենից շատ աչքի էր ընկել թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Պաշտպանը՝ շեյխի հանդերձանքով և արևային ակնոցներով, 5 ընկերների հետ միասին դուրս էր եկել մայրաքաղաքում զբոսնելու, ինչն աննկատ չէր մնացել լրագրողների տեսախցիկներից:

 

Ռամոսը այցելել է քաղաքի կենտրոնում տեղակայված մզկիթներից մեկը: Իսպանացին այդ մասին վկայող լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

 

Աղբյուրը ՝ VNEWS

Comments (0)
Add Comment