38-ամյա Մակոլեյ Կալկինը վերադարձել է էկրաներ «Տանը միայնակ» ֆիլմից ծանոթ Քևին Մակկալիսերի կերպարով։ Google-ի ստեղծագործական անձնակազմը Ամանորի գովազդային արշավը նվիրել են հայտնի կատակերգությանը և նկարահանել կինոյի չափահաս հերոսին զվարճալի տեսահոլովակում:
«Մենք շատ լավ աշխատեցինք դեկորացիայի ու բոլոր տեսարանների վրա»,-իր տպավորություններով կիսվել է Կալկինը։
Ավելի վաղ Էլեն Դեջեներսին տված հարցազրույցում նա ասել էր, որ ինքը չի դիտել «Տանը միայնակ» ֆիլմը՝ ֆիլմի 15-ամյակին նվիրված հատուկ նախագծին մասնակցելուց հետո:
Google-ի YouTube-ի ալիքում կարող եք դիտել ոչ միայն գովազդային տեսանյութը, այլ նաև նկարահանման պրոցեսը։
Աղբյուրը ՝ Life Panarama.am