Ալլա Պուգաչովան 70-ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ մատուցել երկրպագուներին

Վերջին շրջանում  Ալլա Պուգաչովան հազվադեպ է ելույթներով հանդես գալիս, սակայն իր 70-ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ մատուցել երկրպագուներին ու հայտնել է, որ մենահամերգ կունենա:

 

Պուգաչովան սոցցանցում հրապարակել է ամիսներ հետո կայանալիք համերգի աֆիշն ու գրել է. «Կյանքում մեկ անգամ են 70 տարեկան լինում: Աստված թող ինձ ուժ ու եռանդ տա՝ այդ երեկոյի համար»:

Ալլա Պուգաչովայի համերգը կայանալու է Մոսկվայում՝  ապրիլի 17-ին:

 

Comments (0)
Add Comment