Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ վարչական տուգանք 30 000 ՀՀ դրամի չափով։
Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։
Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհինպատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուրմիավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասիհատուցման սակագինը կազմում է 1 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշորվնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահինսահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխանօրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: