Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Էմիրեյթսի» սենսորային սենյակում հանդիպել է 7-ամյա Անդրեաս Կրիստուի հետ, որը տառապում է աուտիզմով:
Անդրեասն «Արսենալի» երկրպագու է և շատ հաճախ այցելում է «Էմիրեյթսի» սենսորային սենյակ, որն օգնում է աուտիզմով տառապող և այլ սահմանափակ հնարավորություններով երեխաներին զարգանալ:
Մխիթարյանն ու «Արսենալի» կանանց թիմի մի քանի ֆուտբոլիստուհիներ ընդունել են Անդրեասին և մի քանի այլ փոքրիկներին:
Երեխաները Սուրբ Ծնունդի կապակցությամբ նվերներ և բացիկներ են ստացել «Արսենալի» ֆուտբոլիստների ստորագրություններով: