«Շտուտգարտի» ավագի հայրը մահացել է մարզադաշտում խաղի ժամանակ

Գերմանական «Շտուտգարտի» ավագ Քրիստիան Գենտերի հայրը` Հերբերտ Գենտերը, մահացել է մարզադաշտում` Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Շտուտգարտ»-«Հերտա» հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը:

 

Տղամարդու ինքնազգացողությունը խաղի ժամանակ վատացել է: Բժիշկները հասել են օգնության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հերբերտ Գենտերը մահացել է հանդիպման ավարտից րոպեներ անց: Մահվան պատճառը չի հաղորդվում:

Հավելենք, որ այդ խաղում «Շտուտգարտը» հաղթել է 2:1 հաշվով: Քրիստիան Գենտերն ամբողջական հանդիպում է անցկացրել: Գերմանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Շտուտգարտն» իր ակտիվում ունի 14 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում:

 

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment