Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ եղավ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը: Ակումբը շնորհակալություն է հայտնում պորտուգալացի մասնագետին և նրան մաղթում նորանոր հաջողություններ` հետագա կարիերայում:

Տեղեկացվում է, որ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, ով կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նրա անունը դեռևս հայտնի չէ: Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին դարձել է Լիգայի Սուպերգավաթակիր, Անգլիայի Սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի խաղարկության հաղթող:

Ընթացիկ մրցաշրջանում մանկունյանցիները Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո վաստակել են 26 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պորտուգալացի 55-ամյա մասնագետի պաշտոնանկության դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» որպես փոխհատուցում Մոուրինյոյին ստիպված կլինի վճարել 24 մլն ֆունտ ստեռլինգ:

Comments (0)
Add Comment