BMW-ի և Porsche-ի գլխավորությամբ ավտոարտադրողների միավորումը ներկայացնել է լիցքավորման նոր սարքավորում, որը իր արագությամբ կշրջանցի Tesla-ի լիցքավորման սարքերին:
FastCharge անունը ստացված սարքավորումը ունի 450 կՎտ հզորությունը, որը թույլ է տալիս էլեկտրոքարը լիցքավորել ընդամենը 3 րոպեում: Դրանից հետո մեքենան կկարողանա անցնել 100 կմ ճանապարհ: Իսկ 10 տոկոսից 80 տոկոս լիցքավորման համար պետք է սպասել ընդամենը 15 րոպե: Առաջնային նմուշը տեղադրված է բավարական Էտիգեն-Շեպահ քաղաքում, դրանից անվճար կարող են օգտվել այն օգտատերերը, որոնց մեքենան ունի CCS Type 2 լիցքավորման համակարգը:
FastCharge նախագծին մասնակցում են BMW, Porsche, Siemens, Allego և Phoenix Contact E-Mobility ընկերությունները: