Apple ընկերության դեմ միանգամից մի քանի կետից բաղկացած դատական գործ է հարուցվել:
Բազմաթիվ օգտատերեր բողոքել են, որ ընկերությունը իրենց մոլորության մեջ է գցել նոր սմարթֆոնները ավելի լավ վաճառելու համար: Բողոքները խտացվել են 3 մասից բաղկացած դատական գործի մեջ:
Նախ Apple-ը մեղադրվում է անորակ դիսփլեյների օգտագործման մեջ: Apple-ը քիչ փիքսելներով էկրաններ է տեղադրում: Բացի այդ ընկերությանը մեղադրում են էկրանի կտրվածքը գովադզային վահանակներում թաքցնելու համար:
Երրորդ բողոքը վերաբերում է էկրանի չափերին: Apple-ը հայտարարել էր, որ iPhone XS-ը ունի 5.8 դյույմ անկյունագծով էկրան, սակայն բողոքում նշված է, որ էկրանի անկյունագիծը կազմում է 5,6875 դյույմ:
Աղբյուրը ՝ VNEWS