Կալիֆոռնիայում շարունակվում է Ջեյ Ռոուչի` Fox News-ի նախկին նախագահ Ռոջեր Էյլսի մասին դրամայի նկարահանումները: Իսկ պապարացիները շարունակում են հետևել այս ծրագրի կարևոր դերակատարներից մեկին` Շերլիզ Թերոնին, ով ամերիկացի լրագրողուհու` Մեգին Քելլի դերն է ստանձնելու:
Այս շաբաթ դերասանուհու մասնակցությամբ սցենարը նկարահանել են Մալիբուում: Պապարացիները նրան բռանցրել են նկարահանումների ընդմիջման ժամանակ և նրան հեշտ չի եղել ճանաչել: Նա կրել է կարճ բաց գույնի կեղծամ, մուգ ակնոցներ, վերարկու:
Ֆիլմը հեռուստադիտողներին կպատմի հաղորդավարի կարիերայի մասին, որը սեռական հետպնդումների սկանդալի ընթացքում խոսել է նաև պրոդյուսեր Ռոջեր Էյլսի գործընկերների հետ հարաբերությունների մասին: Սկանդալը հանգեցրեց 2016 թվականին Fox News-ի գործադիր տնօրենի հրաժարականը: