Սարդ-մարդի մասին մուլտֆիլմը դեկտեմբերյան դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել անիմացիոն կինոյի համար

«Սարդ-մարդը. Տիեզերքի միջով» մուլտֆիլմը համաշխարհային վարձույթի առաջին օրերին սահմանել Է անիմացիոն կինոյի դեբյուտային դրամամուտքերի դեկտեմբերյան ռեկորդ: BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ այդ մուլտֆիլմի համար վաճառված տոմսերն ընդհանուր առմամբ կինոթատրոններին բերել են 56,4 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ ռեկորդը 2016 թվականի դեկտեմբերին սահմանել Է «Գազանների ջրումը» մուլտֆիլմը:

Հյուսիսային Ամերիկայում դրամամուտքերը հանգստյան օրերին տեղի ունեցած պրեմիերայի համար կազմել են 35,4 մլն դոլար: Տարածաշրջանի սահմաններից դուրս 44 երկրներում, որտեղ ցուցադրությունները մեկնարկել են անցած շաբաթ, հասույթը հասել Է 21 մլն դոլարի, այդ թվում՝ Հարավային Կորեայում՝ 3,3 մլն դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 2,9 մլն դոլար, Ռուսաստանում եւ Ավստրալիայում՝ 2,3-ական մլն դոլար:

Մինչեւ հաջորդ հանգստյան օրերը մուլտֆիլմն Էկրան կբարձրանա եւս 11 երկրներում, ներառյալ Չինաստանում, որտեղ սպասվում Է դրամամուտքերի նոր ռեկորդ, եւ Իսպանիայում: Սարդ-մարդի արկածների նոր սերիան բարձր են գնահատել ինչպես քննադատները (А+ CinemaScore-ում), այնպես Էլ հանդիսականներն իրենք (97 տոկոս՝ Rotten Tomatoes-ում, 10-ից 8,8-ը՝ IMDb-ում), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Comments (0)
Add Comment