Մեսին առաջինը 2018-ին հասավ այս ցուցանիշին

«Լևանտեի» դարպասը խփած 3 գոլերի արդյունքում Լիոնել Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 2018թ. ընթացքում հատեց 50 գոլի սահմանը:

 

Մեսին իր 49-րդ հեթ-տրիքը գրանցեց կարիերայում: Արգենտինացին վերջին 9 տարուց 8-ում գրանցել է 50 և ավելի գնդակ: Մեսիին այս պահին հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին, ովքեր ունեն 46-ական գոլ:

Բացի 3 գոլից Մեսին նաև 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Առաջին անգամ վերջին 7 տարում նա մասնակցել է «Բարսելոնայի» 5 գոլերի: Վերջին անգամ դա եղել էր «Օսասունայի» հետ խաղում (8-0):

 

 

Աղբյուրը՝ VNEWS

 

Comments (0)
Add Comment