Այսօր 25 րոպեում կպատրաստենք հիանալի տորթ՝ առանց թխելու: Մատչելի, գեղեցիկ, համեղ և ԱՌԱՆՑ ԹԽԵԼՈՒ:
Բաղադրիչներ
կակաոյով թխվածքաբլիթ 300գ (ամենահասարակը՝ առանց ջրանակի և միջուկի)
Կրեմ
թթվաշոռ 250գ
թթվասեր 250գ
շաքարավազ 100գ
ժելատին 1ճ.գ.
ջուր՝ մոտ 75մլ
Զարդարելու համար
մի քիչ շոկոլադ
Սկզբում կպատրաստենք կրեմը: Տարրայի մեջ լցրեք ժելատինը և ավելացրեք ջուրը: Թող մնա մի քանի րոպե
Հետո ժելատինը հարկավոր է թաքացնել գազօջախի վրա: Լցնում ենք այն կաթսայի մեջ և թաքացնում ենք: Այն շատ արագ կլուծվի: Դնում ենք մի կողմ:
Բլենդերով հարում ենք թթվաշոռն ու թթվասերը՝ շաքարավազի հետ միասին: Պիտի ստացվի փափուկ կրեմ:
Թթվաշոռի մեջ լցրեք ժելատինը և լավ խառնեք:
Այժմ պատրաստում ենք տորթը: Քառակուսի ափսեի մեջ շարում ենք թխվածքաբլիթը, վրան լցնում ենք կրեմ:
Հետո նորից թխվածքաբլիթ և նորից կրեմ: Այդպիսի երեք շերտ:
Տորթը փակեք սննդի փաթեթով և թողեք գիշերը, որ կրեմը ներծծվի:
Զարդարեք քերած շոկոլադով:
Ցանկության դեպքում կարելի է զարդարել շաքարի փոշիով կամ անանուխի տերևներով: Տորթը նաև կարելի է պատրաստել կակայով կրեմով, իսկ թխվածքաբլիթը այդ դեպքում պիտի բաց գույնի լինի: