Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Quand Tu M’Aimes» երգի իր հայերեն քավըր տարբերակը, որը կոչվում է «Երբ սիրում ես ինձ»:
Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին գրել է.
«Սեր, կարոտել եմ քեզ… Ես շատ մեծ ցանկանություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի՝ «Quand Tu M’Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»: Կարծում եմ, որ այս երգը պետք է նաև կնոջ շուրթերից հնչի: Այս խոսքերը, կարծես, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել՝ երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես… Երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին: Խոսքերը և երաժշտությունը` Շառլ Ազնավուրի Թարգմանությունը` Պերճ Թուրաբյանի Դաշնամուրային նվագակցությունը` Լիլիթ Նավասարդյանի»:
«Երբ սիրում ես ինձ»-ը կարող եք լսել Իվետա Մուկուչյանի YouTube-յան պաշտոնական էջում: