Արա Աբրահամյան.«Երիտասարդությունը մեր ամեն ինչն է, մեր ապագան: Ես չեմ կորցնում հնարավորությունը հանդիպելու երիտասարդների հետ և անել ամեն ինչ նրանց համար»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել Ռուսական ազգային առաջին ալիքին՝ Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի նիստին:

 

«Երիտասարդությունը մեր ամեն ինչն է, մեր ապագան: Ես չեմ կորցնում հնարավորությունը հանդիպելու երիտասարդների հետ և անել ամեն ինչ նրանց համար: Նրանց հաջողությունը մեր հաջողությունն է: Եթե մենք ցանկանում ենք հանգիստ ապրել, պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երիտասարդությանը: Այսօր մենք հատկացրել ենք մի քանի ժամ և տեսանք, որ նրանց դեմքին ժպիտ է հայտնվում: Էլ ինչ է պետք: Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդամենը պետք է հանդիպել, ժպտալ և շփվել նրանց հետ, ուշադրություն դարձնել, միջոցներ հատկացնել, որ նրանք իրագործեն իրենց երազանքները», – ասել է Աբրահամյանը:

Ինչպես «Facebook»-ի իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Լևոն Մուկանյանը, միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում և կազմակերպվել է Ռուսաստանի երիտասարդական և մանկական ազգային խորհրդի կողմից՝ Ռուսասանի հայերի միության և Ռուսաստանի հայերի ազգային մշակութային ինքնավարության գործընկերությամբ:

Հանդիպումը կայացել է «The Loft Moscow» երիտասարդական կենտրոնում:

 

Աղբյուրը ՝ Vesti.am

Comments (0)
Add Comment