КоммерсантЪ Weekend ռուսական թերթը մարդու օրգանիզմի համար խոզի խաշած տոտիկների՝ հատկապես ձմռանը օգտակարության մասին հոդված է հրատարակել:
Հոդվածի հեղինակ, Афиша-Еда կայքի խմբագիր Ալեկսեյ Զիմինը գրում է, որ խոզի վերջույթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ջերմային վերամշակման ընթացքում դոնդողանյութի են վերածվում: Հեղինակի խոսքով՝ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջությանը:
«Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», — գրում է հոդվածի հեղինակը:
Հոդվածում ներկայացված են նաև խաշի մեջ օգտագործվող խոզի տոտիկներով պատրաստվող այլ ճաշատեսակների բաղադրատոմսեր: