Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս ամբողջովին հրաժարվել քաղցրից

Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս ամբողջովին հրաժարվել քաղցրից՝ հայտնում է Meddaily-ն: Շաքարը հանգեցնում է քաշի ավելացման, արագացնում է ծերացումը և շատ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Սակայն դրանից լիովին հրաժարվել չի կարելի՝ զգուշացնում են բժիշկները: Բացի դրանից՝ գործնականում չի կարելի շաքարը ճաշացանկից լիովին հանել: Այն պարունակվում է բանջարեղենի, մրգերի, կաթնամթերքի, ձվի, ընկուզեղենի մեջ: Դրանք բոլորն օգտակար մթերքներ են: Հրաժարվել դրանցից՝ նշանակում է իրեն զրկել կարևոր միացություններից:

 

Սրա հետ կապված՝ շատ հարցեր է առաջացնում «պալեոլիթիկ դիետան», որը կոչված է կրկնօրինակելու առաջին մարդկանց սննդակարգը: Դրա հիմքն են՝ շաքարով ոչ հարուստ միսը, մրգերը և բանջարեղենը: Մասնագետները դեմ են այդպիսի մոտեցմանը, ինչպես նաև դեմ են դիետաներին, որոնք խոստանում են քաշը նվազեցնել մարմնի առանձին մասերում հորմոնների վրա ազդեցության հաշվին: Օրինակ՝ կարծիք կա, որ կողքի հատվածում կարելի է նիհարել շաքարից հրաժարվելով: Նաև պետք չէ անցնել լիարժեք սննդին փոխարինող կոկտեյլների՝ զգուշացնում են դիետոլոգները: Վտանգավոր է նաև տարածվող կավի դիետան: Դրա կողմնակիցներն ասում են, որ պետք է ամեն օր մեկ գդալ կավ ուտել տոքսինները դուրս բերելու, իմունիտետն ամրապնդելու և թթվայնության հավասարակշռությունը պահելու համար: Բայց կավը փորկապություն է առաջացնում և կարող է նույնիսկ թունավորում առաջացնել:

Comments (0)
Add Comment