ՆյուՅորքում կայացել է «Սկսիր նորից» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարուհին Ջենիֆեր Լոպեսն է: Միջոցառմանը նա եկել է սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ:
Դերասանուհին Giambattista Valliի շքեղ զգեստով է եղել և կրել է Lorraine Schwartz ապրանքանիշի զարդերը:
Ալեքս Ռոդրիգեսը պրեմիերայի ամբողջ ընթացքում Ջենիֆերի կողքին է եղել և լուսանկարվել է նրա հետ:
Լոպեսի մասնակցությամբ նոր ֆիլմը Մայա անունով աղջկա մասին է, ով բարձրագույն կրթության մասին վկայող կեղծ դիպլոմ է գտնում և անցնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ապա ստեղծում է իր սեփական բիզնեսը: