Նիկի Մինաժին քննադատում են   նոր ընկերոջ պատճառով

Պարզվել է, որ Մինաժի սիրելին   երկու անգամ բանտ է նստել՝ բռնաբարության և սպանության համար:

1995 թվականին նրան մեղադրել են սառը զենքի սպառնալիքով 16-ամյա աղջկա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ և դատապարտել են 4 տարվա ազատազրկման:

Ազատության մեջ հայտնվելուց հետո տղամարդը սպանություն է կատարել և ևս 7 տարի է անցկացրել բանտում: 2013 թվականին նրան կրկին ազատություն է շնորհվել:

 

Երկրպագուները Նիկի Մինաժին քննադատում են նաև այն բանի համար, որ երգչուհին ժամանակին պաշտպանում էր իր եղբորը, որին մեղադրում էին անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment