Արցախի դրոշով և Մոնթեի մարզաշապիկով հայ երկրպագուն` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին» և շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում:

Հանդիպման վերջնամասում խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշով և Մոնթեի մարզաշապիկով հայ երկրպագուն` Սպարտակը: Նա վազել էր դեպի Հենրիխ Մխիթարյանը, ով նստած էր պահեստայինների նստարանին: Անվտանգության աշխատակիցները երկրպագուին անմիջապես հեռացրել էին խաղադաշտից:

Երկրպագուն արդեն ազատ է արձակվել և, հնարավոր է, խուսափի վարչական պատասխանատվությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը` նշելով, որ «Արսենալում» հայերին շատ են սիրում:

 

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT
Comments (0)
Add Comment