Գյումրու 2018 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը: Դեկտեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, ընտրեցին 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, լավագույն մարզիկների եռյակը գլխավորում է ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, երկրորդ տեղում Արթուր Ալեքսանյանն է (հունահռոմեական ըմբշամարտ), լավագույն եռյակը եզրափակում է Գրիգոր Մխիթարյանը (սամբո):