«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն գնել է «Անդորրա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Կատալոնիայի առաջնությունում: Ինչպես հայտնում է AS-ը, Իսպանիայի օրենսդրությունում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ ֆուտբոլիստը կարողացել է ի կատար ածել իր վաղեմի երազանքը:
Հավելենք, որ «Անդորրա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1942 թ.: 1994 թ. թիմը դարձել է Կատալոնիայի գավաթի խաղարկության հաղթող: