Քիմ Քարդաշյանի մասին դիսերտացիա է գրվել

Քիմ Քարդաշյանը համարվում է ամենահայտնի և ազդեցիկ աստղերից մեկը: Նրա երկրպագուները  ոչ միայն պաշտում են նրան, այլ  նույնիսկ նրա մասին դիսերտացիաներ են գրում: Հյուսիսային Արիզոնայի համալսարանում ուսանող Կորդերրո Մակմարի հենց նման բան է արել:
Երիտասարդը ընտրել է Քիմ  երևույթը համացանցում որպես աշխատանքի թեմա և այն անվանել է «Ինչպես Քարդաշյանը փոխեց իմ կյանքը»: Նա վերլուծել է զվարճալի նորություններ և 68 էջ գրել է նրա կյանքի մասին:

 

«Մեկ տարի անքուն գիշերներից և 68 էջից հետո ես վերջապես ավարտեցի համալսարանը մագիստրոսի աստիճանով»,-գրել է վերջինս թվիթերի իր էջում:
Նա նաև դիմել է Քիմին, նշելով, որ նա ցանկանում է Քիմին դիսերտացիայի պատճենը տալ: Ի դեպ, աստղը արձագանքել է նրան` խնդրելով ուղարկել իր աշխատանքը:

 

Աղբյուրը ՝  Life Panarama.am

Comments (0)
Add Comment