ՆյուՅորքում Ծննդյան տոներին նիրված ավանդական Jingle Ball համերգային ծրագրին ներկա է եղել նաև դերասանուհի Քեթի Հոլմսը՝ 12-ամյա դստեր՝ Սուրիի հետ:
Քեթի Հոլմսը շոուի ընթացքում բարձրացել է բեմ և ազդարարել է ելույթ ունեցող հերթական երաժիշտներից մեկի անունը: Այդ ընթացքում Սուրին նրան է սպասել՝ VIP գոտում:
Ավարտելով իր առաքելությունը՝ դերասանուհին միացել է դստերն ու նրա ընկերուհիներին և երեխաների հետ շարունակել է դիտել միջոցառումը:
Վերջում դերասանուհին ու երեխաները լուսանկարվել են: