Փարիզի Հաղթական կամարը կրկին կբացվի դեկտեմբերի 12-ից

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը:

 

 

«Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի սովորական ռեժիմով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բելավալը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ հուշարձանի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ անվտանգության ապահովման և մյուս բոլոր մեխանիզմները վերականգնված են:

 

Բելավալի խոսքով՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում դեկտեմբերի 1-ին հասցվել է հարյուր հազարչավոր եվրոյի վնաս:

Comments (0)
Add Comment