Բեյոնսեն երգել է Հնդկաստանի ամենահարուստ մարդու դստեր հարսանիքին

27-ամյա Իշան երկար ժամանակ համարվում էր երկրագնդի ամենացանկալի հարսնացուներից մեկը, քանի որ նրա հայրը՝ նավթային մագնատ Մուկեշ Ամբանին, Հնդկաստանի ամենահարուստ մարդն է։ Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 63մլրդ դոլար։ Այդ իսկ պատճառով նրա դստեր հարսանիքը չէր կարող աչքի չընկնել ճոխությամբ, որին մասնակցել է երգչուհի Բեյոնսեն ու նաև Հիլլարի Քլինտոնը։

 

Հարսանիքի համար Բեյոնսեն ներկայացել է հնդկական ավանդական զգեստով՝ սարիով ու նկար հրապարակել ինստագրամում։

Բեյոնսեն հյուրերի առաջ կատարել է իր հայտնի հիթերը, որոնցից է նաև Crazy in Love-ն ու  Perfect-ը։
Իշա Աբմանին ամուսնացել է հնդիկ միլիարդատեր Աջայա Պիրամալի որդու հետ, ում կարողությունը գնահատվում է 4.48մլրդ դոլար։

Աղբյուրը ՝  Life Panarama.am

Comments (0)
Add Comment