Ավստրալիայում սատկել Է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»

Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել Է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ Էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդվում Է Facebook-ում արգելոցի պաշտոնական Էջում:

 


«Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել Է 12 տարեկանում: Նա մեր աստղն Էր ու մեր սիրելին»,- ասված Է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ:
Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի Է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակեցին երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջեւի թաթերով պատառոտում Է թիթեղյա դույլերը, վիրուսային դարձան եւ ճանչում բերեցին Ռոջերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments (0)
Add Comment