ԱՄՆ-­ում ծնվել է աշխարհի ամենափոքրիկ հորթուկը

ԱՄՆ­ի ֆերմաներից մեկում տարօրինակ   հորթուկ է ծնվել: Կենդանին սովորական  կատվի չափ է : Անասնաբույժները նրան զննելուց հետո հայտարարել են, որ նա աշխարհի ամենափոքր հորթուկն է:

 

Կենդանու քաշն ընդամենը 4,5 կիլոգրամ է: Հորթուկը դժվարանում է ինքնուրույն շնչել: Տերերը նրան ծնվելուց անմիջապես հետո տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: Բժիշկները խոստացել են խնամել ու ոտքի կանգնեցնել տարօրինակ հորթուկին:
Comments (0)
Add Comment