Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքն այդպես էլ չճանաչեց (լուսանկարներ)

Քիչ առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում:

Վերջինս իր բոլոր մատները դրեց կտրոնը տրամադրող սարքի վրա, սակայն ոչ մեկը սարքը չճանաչեց:

Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը հեռացավ տեղամասից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Նկատենք, որ ընտրատեղամասը, որտեղ քվեարկեց Երրորդ նախագահը, անմխիթար վիճակում է։

 

Comments (0)
Add Comment