Սանտա Կլաուսի հագուստով մի քանի հազար մարդ դեկտեմբերի 9-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցել է Ձմեռ պապերի ավանդական վազքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Ակցիան միտված է հավաքել գումար՝ ուղղված քաղցկեղով հիվանդների օգնությանը:
5 կմ երկարությամբ վազքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ:
Մարաթոնին մասնակցել են նաև էլֆերի հագուստով երեխաներ: